Ուզում եք ընթերցել հենց հիմա՞, կարող ենք և գրքեր խորհուրդ տալ։ Սեղմեք գրքի կազմի վրա, բեռնեք այն ու կարդացեք FBReader-ում։ «Ուղեցույց» վերադառնալու համար մենյուում ընտրեք «Մեկնարկային էկրանը»։
FBReader-ը «Ցանցային գրադարան» ունի՝ տարբեր լեզուներով գրքեր պարունակող կատալոգներով։ Որոշ կատալոգներում գրքերն անվճար են, մյուսներում՝ վճարովի, թեև բաց են դրանց առաջին մի քանի գլուխները։ Այլ կատալոգների հասցեներ գիտե՞ք՝ դրանք ևս կարող եք ավելացնել Ձեր FBReader-ում։
Ձեր գրքերը համակարգչում են ու ուզում եք դրանք տեղափոխել այս սարքավորո՞ւմ։ Կամ էլ գրքերը հենց այստեղ են, բայց ավելի ապահով տե՞ղ եք փնտրում։ FBReader-ը տալիս է նման հնարավորություն, անգամ առանց համակարգիչն ու սմարթֆոնը (պլանշեթը) միմյանց միացնելու։ Պարզապես սինքրոնացրեք գրքերը։ Միացրեք այս հնարավորությունը, և Ձեր գրքերը կհայտնվեն ամպում (Ձեր Google Drive-ում)։ Համակարգչից գրքերի Ձեր հավաքածուն հասանելի կլինի արդեն FBReader-ի գրքային ցանցի միջոցով։
Նույն գիրքն ուզում եք օրվա ընթացքում սմարթֆոնի վրա կարդալ, իսկ երեկոյան՝ պլանշեթի՞։ Ու չփնտրել էջը, որտեղից պետք է շարունակեք։ Սինքրոնացումը լուծում է այս խնդիրը։ Միացրեք այն երկու սարքավորումներում էլ և երբեք չեք կորցնի էջը, ուր կանգ եք առել։
FBReader-ն աջակցում է «գրքային» հայտնի ձևաչափերի մեծ մասը, թեև նիշքերի ոչ բոլոր տեսակներն են, որ նույն հաջողությամբ են ցուցադրվում։ Հրաշալի է, եթե օգտագործում եք հենց էլեկտրոնային գրքեր՝ որպես ePub, fb2 կամ mobi (հայտնի նաև որպես azw3 կամ kindle) նիշքեր։
Տեքստային այլ նիշքեր ևս աջակցվում են (rtf, doc, html, txt), թեև դրանք «գրքային» չեն ու պետք չէ սպասել, որ FBReader-ում ընթերցանությունը նույնքան հարմարավետ կլինի։
«Ոչ այնքան գրքային» PDF կամ DjVu նիշքերը FBReader-ը նույնպես կարդում է։ Բայց ծրագրի ծանրացումից խուսափելու համար դրանց աջակցումը առանձնացվել է PDF և DjVu հավելվածներում։
Իհարկե, ոչ։ Մենք դեռ չենք պատմել FBReader-ի բոլոր կարգավորումների, Calibre ծրագրի հետ ինտեգրման, տեքստի բարձրաձայն ընթերցման ու մյուս հնարավորությունների մասին։ Չէ՞ որ ծրագիրն անընդհատ նորացվում է, նվազագույնը՝ ամիսը մեկ։ Ուզում եք ավելի՞ն իմանալ, փորձեք մեր կայքում կամ փնտրեք մեզ սոց. ցանցերում։
Ամենաարագ տարբերակը՝ պատասխաններ փնտրել սոց. ցանցերում։ Ակտիվ օգտատերերը կարձագանքեն Ձեզ, մենք՝ նույնպես։ Հղումները վերևում էին։ Եթե վստահ եք, որ Ձեր հարցին անպայման մեր ծրագրավորողները պիտի պատասխանեն՝ գրեք մեզ։